Հուլիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1221 | 21:00 | |
Հուլիսի 24-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 00:31-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է ու լավն է սպորտային մրցումների, քննությունների, պրոֆեսիոնալիզմը փորձելու համար: Նոր աշխատանքի վայր էլ տեղափոխվել խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ուժասպառ լինելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:31-ից, տխրության, կյանքը իմաստավորելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքներ անելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը վերականգնելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տանելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հետևել ֆիզիկական առողջությանը: Ջուրը յուրահատուկ հատկություններ ձեռք կբերի և նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ, սակայն ջուրն անջատելը կնախազգուշացնի, որ զրկվելու եք պաշտպանությունից: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են երկնագույնը, արծաթագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք: |
|