ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1019 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 23-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:17-ը, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են գոռոզությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 00:17-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է ու լավն է սպորտային մրցումների, քննությունների, պրոֆեսիոնալիզմը փորձելու համար: Նոր աշխատանքի վայր էլ տեղափոխվել խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ուժասպառ լինելը:



Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 06:49-ից՝ Առյուծի: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են դեղինը, վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Բարի կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1019 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5