Հուլիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 997 | 21:00 | |
Հուլիսի 21-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:16-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սպանելը: Խորհուրդ չի տրվում զբաղվել անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 19:16-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց պետք չէ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր շատ խմեք: Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան: |
|