Հուլիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 733 | 21:00 | |
Հուլիսի 20-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 00:07-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:47-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր անելը, գնումներ կատարելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:47-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սպանելը: Խորհուրդ չի տրվում զբաղվել անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու, ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան կապերից ու ծանոթություններից, նոր հագուստ գնել, հինը նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել, լավ է խնայեք այն: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսների, մեքենաների, տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|