Հուլիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 842 | 21:00 | |
Հուլիսի 1-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 04:21-ից՝ Խոյի: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:32-ը, բացահայտումների, կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Կարող եք սոված մնալ: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 00:32-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու, սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Արժե այսօր ակտիվ լինել: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է վիճելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշաններ կլինեն նաև առավոտյան բերանում քացր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, խուսափեք մսից: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կհաղորդեն: |
|