Հուլիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1002 | 21:00 | |
Հուլիսի 19-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:29-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 02:29-ից, նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Քիչ կարդացեք ու խուսափեք վառ լույսին երկար նայելուց: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախագծեր սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել մյուսներին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|