Հուլիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1261 | 21:00 | |
Հուլիսի 18-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:08-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, չարությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանել, չխախտել հոգեկան ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիվություն ու նախանձ ցուցաբերելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:08-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը. անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձր մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, իսկ ցածր մակարդակում՝ հարբեցողություն ու կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոնակատարություններ, տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա բարության, փայլի, ժամանակի դեմ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մաքրություն անելը: Մռայլ օրը, մթությունը, մատանուց ընկած քարը, կոտրված ժամերն ու ափսեներն այսօր վատ նշաններ կլինեն: Լավ նշաններ կլինեն կամրջի կամ ծիծածանի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Նախապատվությունը տվեք սառը ուտեստներին, կաթին, կաթնամթերքին, հացին: Կարող եք դիետա սկսել: Երազներ լավ է չտեսնել ու քնել լույսի տակ: |
|