ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 675 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 18-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:40-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, դեղեր ու թուրմեր պատրաստելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի և աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:40-ից, պետք է սթափ գնահատել ամեն քայլը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդու ններելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ժամանակի հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Սննդի հարցում նախապատվությունը տվեք սառը ուտեստներին, կաթին, կաթնամթերքին, հացին: Երազներ լավ է չտեսնեք ու քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 675 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2