Հուլիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 772 | 21:00 | |
Հուլիսի 17-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 21:38-ից՝ Կարիճի: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:10-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Խորհուրդ է տրվում ամուսնանալ, գնումներ անել, արկածներ ունենալ: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավն է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:10-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, դեղեր ու թուրմեր պատրաստելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի և աղիների մաքրում անել: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, լողանալ, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործել: Լավ նշան կլինի, եթե կրկնվող երաժշտություն լսեք և եթե ձեզ կանչեն ձեր անունով: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը, իսկ մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, մազերի թափվելն ու եղունգների կոտրվելը, հագուստի ու կոշիկների պատռվելը: Հագուստի մեջ լավ կլինեն փայլերը, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|