Հուլիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 941 | 21:00 | |
Հուլիսի 16-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 08:19-ից՝ Երկվորյակի: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:55-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Պետք է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:55-ից, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ինքներդ ձեզ, չտրվեք գայթակղություններին: Ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Փորձեք մաքրել ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակը, աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|