ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 894 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 16-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:44-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ կլինի կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 11:44-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Խորհուրդ է տրվում ամուսնանալ, գնումներ անել, արկածներ ունենալ: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավն է վիրահատությունների համար:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք պրովոկացիաներին: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագականագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Չի կարելի ուտել այն, ինչ արյուն է պարունակում: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 894 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0