Հուլիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | 21:00 | |
Հուլիսի 15-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 03:04-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 21:15-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, սովորելու, կոնսուլտացիայի դիմելու օր է: Օրը բարենպաստ է գնումների, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու, խոհանոցում աշխատելու ու ուսման համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր հիանալի կյուրացվեն ու կաշխատեն դեղերը, կոսմետիկ միջոցները: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 21:15-ից, կարևոր օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, եթե դրա համար անհրաժեշտ ջանքերը գործադրվեն: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցրել եք այն, կորցրել եք ողջ ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, չեն բացառվում տրամադրության տատանումները: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա անկանխատեսելի, կշիռ ունեցող օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք նաև սեռական կապերից: Արևային անձրևը, ծիածանն այսօր լավ նշաններ կլինեն: Օրվա գույներն են երկնագույնն ու բաց կապույտը, ոսկեգույնը: Բացասական կլինեն շագանակագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ սննդին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|