ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 15-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:31-ից՝ Կշեռքի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:19-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել, թուրմեր պատրաստել: Ուշադիր է պետք լինել սննդակարգին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք ինչպես սոված մնալուց, այնպես էլ՝ շատակերությունից: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:19-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ կլինի կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Կարող եք նայել աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ ուտելիքներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3