ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 842 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 14-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:24-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է:Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բզինեսով զբաղվելը, բանակցություններ վարելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:24-ից, չի կարելի անգործության մատնվել, անհրաժեշտ է ճնշել ձեր ներսում եղած վախը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր հնարավոր է սրվեն սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Սա եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Կարող եք նվերներ անել: Վատ նշան կլինի իրականում կամ երազում մազերը կտրելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 842 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4