ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1035 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 14-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:56-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:56-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել, թուրմեր պատրաստել: Ուշադիր է պետք լինել սննդակարգին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք ինչպես սոված մնալուց, այնպես էլ՝ շատակերությունից: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Ֆինանսական փաստաթղթերի, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինի մաշկի, օրգանիզմի մաքրումն ու ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և թանկարժեք զարդերի հետ, դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1035 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1