ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 13-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 20:33-ից՝ Ցուլի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:13-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, եզրահանգումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է միայնակ մնալը, ծանր աշխատանքն ինքնուրույն անելը: 

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:13-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է:Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բզինեսով զբաղվելը, բանակցություններ վարելը:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփվել, լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել, նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Կշիռ կունենան կոնկրետ երազները: Դրանք արագ կիրականան, եթե նաև վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3