Հուլիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1022 | 21:00 | |
Հուլիսի 12-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 19:04-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 17:49-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:49-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է անհրաժեշտ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Քննադատական, բարդ օր է: Ուշադիր է պետք լինել ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Այսօր փորձության կենթարկվի իմունիտետը. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կզգաք ձեզ: Խորհուրդ չի տրվում պրովոկացիաներին զոհ գնալ: Լավ նշանները կապված կլինեն մաքուր ջրի հետ: Կորուստները, միջատների խայթոցը, կեղտը, մարող կրակը վատ նշաններ կլինեն: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Այսօր լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղը կլինեն: Լավ է ընդհանրապես երազներ չտեսնել, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|