ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 778 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 12-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:12-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը և զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետաներին հետևելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:12-ից, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Բարդ օր է: Ուշադիր պետք է լինեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում պրովոկացիաներին տրվել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղն են: Լավ է ընդհանրապես երազներ չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 778 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7