ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 928 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 11-ը համապատասխանում է լուսնային 20-րդ օրվան: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 08:05-ից՝ Խոյի:

Լուսնային 20-րդ օրը բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների և առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սիրո, հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել, աշխատել, իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան է:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 928 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1