ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 655 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 11-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 03:20-ից՝ Առյուծի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:56-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Կենսական ուժերը մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նշանակալի կորուստների հանգեցնել, եթե այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Խուսափեք ալկոհոլ, ինչպես նաև շատ կծու և տաք ուտելիքներ օգտագործելուց:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:56-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը և զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետաներին հետևելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, աշխատել ծառերի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ է, եթե ժամերի սլաքները փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է թեթև լինի ու լավ բուրի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 655 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0