ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 703 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 10-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:49-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տխրության ու տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 03:49-ից ու շարունակվում մինչև 04:16-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Պետք է ազատվել անպիտանից, զարգացման նոր փուլ մտնել: Բարենպաստ է պարտքերը վերադարձնելն ու գործերն ավարտելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 04:16-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Կենսական ուժերը մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նշանակալի կորուստների հանգեցնել, եթե այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Խուսափեք ալկոհոլ, ինչպես նաև շատ կծու և տաք ուտելիքներ օգտագործելուց:


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղու ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը և մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 703 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1