ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 7 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 539 | 18:00 Ավելացրեց: armenlur

Կիրակի. 7 ապրիլ։ Տարվա 98-րդ օրն է, 14-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 267 օր։ 

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - 7 ապրիլ)։ Օրանունը՝ Աստղիկ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 7-ին արևային 1-ին ամսվա 20-րդ օրն է։

  • 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։
  • Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Ցանկալի չէ վնասել բույսերը, աղտոտել ջուրը: Գործելու համար հարմար պահ է:
  • Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ, բայց վատ է որևէ բանի կոտրվելը՝ դռան, կահույքի և այլն: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Արևածագ՝ 6:35, արևամուտ՝ 19:32։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 12:57 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։

  • Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:
  • Թերևս հնարավոր են առողջության վատթարացման հետ կապված որոշ (առանձնահատուկ նշանակություն չունեցող) խնդիրներ: Օգտակար է լսել գործընկերների խորհուրդները` դա օգուտ կբերի և կշրջանցի դժվարությունները:

Լուսնային 28-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է։ Նորածինները ծույլ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝27°52'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 7-ին՝ 05:54-ից և կավարտվի ապրիլի 8-ին՝ 06:19-ին։
Լուսնի ծագումը՝ 05:54։ Լուսնի մարումը՝ 18։03։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 182.8, բարձրությունը = 47.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 3%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 358.964 կմ, երեկ՝ 360.563 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.599 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 27 օրական 22 ժամական 59 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 8 ապրիլ, 22:21։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 24 ապրիլ, 03:49։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 539 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 7 ապրիլ, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0