ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 4 մարտ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 585 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երկուշաբթի. 4 մարտ։ Տարվա 64-րդ օրն է, 10-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 301 օր։ 

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրանունը՝ Մարգար։ Շաբաթվա օրանունը՝ Լուսին։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Մարտի 4-ին արևային 12-րդ ամսվա 21-րդ օրն է։

  • 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։
  • Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:
  • Խորհուրդ չի տրվում վիրահատությունները։ Լավ նախանշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Անբարենպաստ են ամպրոպն ու կայծակը, կարկուտն ու անձրևը, երբ տարերքը ոչնչացնում է ինչ-որ բան: Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Բացասական նախնշանն արյուն է: Լավ է ծանր սնունդը, բացառությամբ միսը, սունկը, արմատապտուղները։ Ուժի հաղորդակներ են կայծակը, զանգը, սանրը, մուրճը: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Արևածագ՝ 7:30, արևամուտ՝ 18:56։ Ճիշտ կեսօրը՝ 13։13։ Օրվա տևողությունը՝ 11:26 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մարտի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։

  • Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
  • Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:

Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 22°34'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 4-ին՝ 03:02-ից և կավարտվի մարտի 5-ին՝ 04:06-ին։
Լուսնի ծագումը՝ 03:02։ Լուսնի մարումը՝ 11։51։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 233.4, բարձրությունը = -1.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 43%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.450 կմ, երեկ՝ 388.208 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.758 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 23 օրական ժամական 00 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 10 մարտ, 13:01։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 25 մարտ, 11:00։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 585 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 4 մարտ | Վարկանիշ: 0.0/0