ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 29 հունվար
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 605 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երկուշաբթի. 29 հունվար։ Տարվա 29-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 336 օր։ Գարնան գալստյան մնում է 31 օր։

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրանունը՝ Վարագ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսին։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հունվարի 29-ին արևային 11-րդ ամսվա 16-րդ օրն է։

  • 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։
  • Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։
  • Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Արևածագ՝ 8:14, արևամուտ՝ 18:16։ Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • Անբարենպաստ օր է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է: Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 18°11'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրոլուսին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 28-ին՝ 20:50-ից և կավարտվի հունվարի 29-ին՝ 21:50-ին։
Լուսնի մարուսը՝ 10։13։ Լուսնի ծագումը՝ 21:50։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 297.5, բարձրությունը = -19.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.738 կմ, երեկ՝ 405.294 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 444 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ փուլ։ Լուսին՝ 17 օրական 20 ժամական րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 10 փետրվար, 02:59։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 24 փետրվար, 16:30։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 605 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն. 29 հուն | Վարկանիշ: 0.0/0