ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 28 հուլիս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 409 | 18:00 Ավելացրեց: armenlur

Կիրակի, 28 հուլիս։ Տարվա 210-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 155 օր։ 

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4516 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Սեին։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հուլիսի 28-ին արևային 5-րդ ամսվա 11-րդ օրն է։

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Արևածագ՝ 5:56, արևամուտ՝ 20:20։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:24 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 23-րդ օրն է։

  • Օրը հակասական է: Պետք է խուսափել թունավորումներից և հետապնդումներից:
  • Շրջապատից հնարավոր են խանդ և նախանձ: Ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել:

Լուսնային 23-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։
  • Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է 8°30'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 27-ին՝ 23:44-ից և կավարտվի հուլիսի 29-ին՝ 00:13-ին։
Լուսնի մարումը՝ 14։02։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 274.1°, բարձրությունը = 21.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 48%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  372.656 կմ, երեկ՝ 369.696։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.960 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 22 օրական 09 ժամական 02 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 7 օգոստոս, 15:13։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 19 օգոստոս, 22:26։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 409 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 28 հուլիս, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0