ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 26 հունիս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 601 | 18:00 Ավելացրեց: armenlur

Չորեքշաբթի. 26 հունիս։ Տարվա 178-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 187 օր։ 

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Նպատ։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հունիսի 26-ին արևային 4-րդ ամսվա 9-րդ օրն է։

  • 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
  • Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
  • Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Արևածագ՝ 5:34, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հունիսի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 20-րդ օրն է։

  • Օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Կարմայական հատուցման օր է:
  • Ցանկալի է առանձնանալ, քանի որ շրջապատում լինելը հղի է կոնֆլիկտային իրավիճակներով:

Լուսնային 20-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների համար։
  • Հիվանդությունները շարունակական են։ Երազներն անվստահելի են։ Նորածինները չարակամ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է 1°6'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 25-ին՝ 23:34-ից և կավարտվի հունիսի 27-ին՝ 00:02-ին։
Լուսնի մարումը՝ 10։05։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 268.6, բարձրությունը = -20.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 78%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 369.674 կմ, երեկ՝ 370.807։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.133 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ փուլ։ Լուսին՝ 19 օրական 19 ժամական 42 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 6 հուլիս, 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 21 հուլիս, 14:17։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 601 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 26 հունիս | Վարկանիշ: 0.0/0