ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 23 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 564 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երեքշաբթի. 23 ապրիլ։ Տարվա 114-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 251 օր։ 

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - 7 մայիս)։ Օրանունը՝ Ծմակ։ Շաբաթվա օրանունը՝  Հրատ (Մարս)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 23-ին արևային 2-րդ ամսվա 6-րդ օրն է։

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Արևածագ՝ 6:11, արևամուտ՝ 19:48։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:37 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։ Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 26°18'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 22-ին՝ 18:26-ից և կավարտվի ապրիլի 23-ին՝ 19:27-ին։
Լուսնի մարումը՝ 05։47։ Լուսնի ծագումը՝ 19:27։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 344.8, բարձրությունը = -60.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.374 կմ, երեկ՝ 403.439 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.065 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ փուլ։ Լուսին՝ 14 օրական 13 ժամական 39 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 8 մայիս, 07:22։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 24 ապրիլ, 03:49։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 564 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 23 ապրիլ | Վարկանիշ: 0.0/0