ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 21 մարտ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 988 | 18:00 Ավելացրեց: armenlur

Հինգշաբթի. 21 մարտ։ Տարվա 81-րդ օրն է, 12-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 284 օր։ 

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - 7 ապրիլ)։ Օրանունը՝ Գրգուռ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Մարտի 21-ին արևային 1-ին ամսվա 3-րդ օրն է։

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:

Արևածագ՝ 7:03, արևամուտ՝ 19:14։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 12:11 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մարտի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 11-րդ օրն է։

  • Լուսնային ամսվա առավել դրական և էներգետիկորեն ուժեղ օրերից մեկն է: Ցանկացած ծրագրերի և մտահաղացումների իրականացումը կհանգեցնի ցանկալի արդյունքների՝ նվազագույն ջանքերով:
  • Կարող եք ապահով երկար ճանապարհորդության ելնել:

Լուսնային 11-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է վերաբնակվելու համար։ Երազները կարող են իրականանալի լինել։
  • Նորածինները սրամիտ և երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 18°15'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 20-ին՝ 14:29-ից և կավարտվի մարտի 21-ին՝ 15:32-ին։
Լուսնի մարումը՝ 05։36։ Լուսնի ծագումը՝ 15:32։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 23.0, բարձրությունը = -26.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 87%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.145 կմ, երեկ՝ 401.778 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.367 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ փուլ։ Լուսին՝ 10 օրական 22 ժամական 59 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 8 ապրիլ, 22:21։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 25 մարտ, 11:00։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 988 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 21 մարտ, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0