ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 1 օգոստոս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 439 | 18:00 Ավելացրեց: armenlur

Հինգշաբթի, 1 օգոստոս։ Տարվա 214-րդ օրն է, 31-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 151 օր։ 

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4516 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրանունը՝ Արեգ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Օգոստոսի 1-ին արևային 5-րդ ամսվա 15-րդ օրն է։

  • 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։
  • Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։
  • Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Բացասական նախանշանները կապված են կրակի հետ, ինչպես նաև տանը ջրի բացակայությունը, ծարավը, թունավորումը:
  • Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Արևածագ՝ 6:00, արևամուտ՝ 20:16։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:16 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 1-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է 2°33'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 1-ին՝ 02:21-ից և կավարտվի օգոստոսի 2-ին՝ 03:20-ին։
Լուսնի ծագումը՝ 02:21։ Լուսնի մարումը՝ 18։36։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 243.9°, բարձրությունը = 68.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 10%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  386,342 կմ, երեկ՝ 382.847 ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.495 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 26 օրական 09 ժամական 02 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 7 օգոստոս, 15:13։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 19 օգոստոս, 22:26։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրությունխ1 օգոստո | Վարկանիշ: 0.0/0