ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 15 մայիս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 506 | 18:00 Ավելացրեց: armenlur

Չորեքշաբթի. 15 մայիս։ Տարվա 136-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 229 օր։ 

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - հունիս)։ Օրանունը՝ Արամազդ։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Մայիսի 15-ին արևային 2-րդ ամսվա 28-րդ օրն է։

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 5:45, արևամուտ՝ 20:10։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:25 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է 23°12'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է  մայիսի 14-ին՝ 11:10-ից և կավարտվի մայիսի 15-ին՝ 12:14-ին։
Լուսնի մարումը՝ 02:08։ Լուսնի ծագումը՝ 12:14։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 64.5, բարձրությունը = -2.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 49%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.885 կմ, երեկ՝ 397.304։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.581 կիլոմետր։

Լուսին՝ առաջին փուլ։ Լուսին՝ օրական 04 ժամական 38 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 6 հունիս, 16:38։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 23 մայիս, 17:53։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 506 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 15 մայիս | Վարկանիշ: 0.0/0