ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 15 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 510 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երկուշաբթի. 15 ապրիլ։ Տարվա 106-րդ օրն է, 16-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 259 օր։ 

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - 7 մայիս)։ Օրանունը՝ Արամազդ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսին։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 15-ին արևային 1-ին ամսվա 28-րդ օրն է։

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 6:23, արևամուտ՝ 19:40։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:17 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 20°27'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 15-ին՝ 11:14-ից և կավարտվի ապրիլի 16-ին՝ 12:18-ին։
Լուսնի մարումը՝ 02։23։ Լուսնի ծագումը՝ 11:14։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 60.3, բարձրությունը = 7.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 45%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.294 կմ, երեկ՝ 387.797 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.497 կիլոմետր։

Լուսին՝ առաջին փուլ։ Լուսին՝ օրական 13 ժամական 39 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 8 մայիս, 07:22։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 24 ապրիլ, 03:49։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 510 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 15 ապրիլ | Վարկանիշ: 0.0/0