Հինգշաբթի. 13 հունիս։ Տարվա 165-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 200 օր։
- Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
- Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
- Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:
Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Պարխար։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։
- Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
Հունիսի 13-ին արևային 3-րդ ամսվա 26-րդ օրն է։
- 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։
- Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։
- Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:
Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:32։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։
Հունիսի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։
- 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:
- Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
- Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
- Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:
Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
- Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Կույս համաստեղությունում է 13°7'։
- Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
- Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
- Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 12-ին՝ 11:03-ից և կավարտվի հունիսի 13-ին՝ 12:05-ին։
Լուսնի մարումը՝ 00։56։ Լուսնի ծագումը՝ 12:05։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 77.5, բարձրությունը = -0.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 42%։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 403.065 կմ, երեկ՝ 400.904։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.161 կիլոմետր։
Լուսին՝ առաջին փուլ։ Լուսին՝ 6 օրական 19 ժամական 42 րոպեական։
- Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
- Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
- Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
- Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
- Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 6 հուլիս, 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 22 հունիս, 05:08։
|