Կիրակի. 12 մայիս։ Տարվա 133-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 232 օր։
- Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
- Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
- Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:
Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - հունիս)։ Օրանունը՝ Անի։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակ։
- Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
Մայիսի 12-ին արևային 2-րդ ամսվա 25-րդ օրն է։
- 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։
- Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։
- Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։ Վատ է վերադառնալը, գետնից որևէ բան բարձրացնելը։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։
- Ուժի հաղորդակներն են ծածկոցը, շալը, թիկնոցը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:
Արևածագ՝ 5:48, արևամուտ՝ 20:07։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:19 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Մայիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։
- Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
- Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:
Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
- Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Խեցգետին համաստեղությունում է 15°50'։
- Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
- Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
- Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 12-ին՝ 08:58-ից և կավարտվի մայիսի 13-ին՝ 10:04-ին։
Լուսնի մարումը՝ 00:12։ Լուսնի ծագումը՝ 08:58։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 77.6, բարձրությունը = 30.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 21%։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 387.465 կմ, երեկ՝ 381.856։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.609 կիլոմետր։
Լուսին՝ առաջին փուլ։ Լուսին՝ 4 օրական 04 ժամական 38 րոպեական։
- Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
- Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
- Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
- Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
- Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 6 հունիս, 16:38։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 23 մայիս, 17:53։
|