ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 11 հունվար
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 538 | 18:00 Ավելացրեց: armenlur

Հինգշաբթի. 11 հունվար։ Տարվա 11-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 354 օր։ Գարնան գալստյան մնում է 49 օր։

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրանունը՝ Երեզկան։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հունվարի 11-ին արևային 10-րդ ամսվա 28-րդ օրն է։

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:55։ Ճիշտ կեսօրը՝ 13։09։ Օրվա տևողությունը՝ 9:32 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 30-րդ օրն է։

  • 30-րդ լուսնային օր: Գործերի ավարտման և ամփոփման օր է: Ցանկացած նախաձեռնություն կամ նոր ծրագիր պետք է հետաձգել ավելի բարենպաստ ժամանակ:
  • Եթե շփման ցանկություն եք զգում, ավելի լավ է ժամանակ անցկացնել մերձավորների կամ հին գործընկերների հետ, ովքեր ի վիճակի են ճիշտ խորհուրդներ տալ և բարոյական աջակցություն ցուցաբերել:
  • Անցյալի մեղքերի ապաշխարությունը և նեղացնողներին ներելն շատ օգտակար է:

Լուսնային 30-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 30-րդ օրն բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։
  • Տկարները շուտով ոտքի կկանգնեն։ Երազներն առաջիկայում ուրախություն կբերեն։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 18°19'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 11-ին՝ 08:38-ից և կավարտվի հունվարի 11-ին՝ 15:57-ին։
Լուսնի ծագումը՝ 08:38։ Լուսնի մարումը՝ 17։37։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 165.0, բարձրությունը = 21.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0%՝ նորալուսին։

Նորալուսին 15:57։

  • Այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ:
  • Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը: Հակումներից ազատվելու համար ժամանակ է:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 365.681 կմ, երեկ՝ 369.576 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.895 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 29 օրական 08 ժամական 28 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 11 հունվար, 15:57։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 25 հունվար, 21:54։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 538 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն. 11 հուն | Վարկանիշ: 0.0/0