ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 11 հունիս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 660 | 18:00 Ավելացրեց: armenlur

Երեքշաբթի. 11 հունիս։ Տարվա 163-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 202 օր։ 

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Երեզկան։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հունիսի 11-ին արևային 3-րդ ամսվա 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվելուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:31։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:00 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունիսի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է 18°59'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է  հունիսի 11-ին՝ 09:59-ից և կավարտվի հունիսի 12-ին՝ 11:03-ին։
Լուսնի մարումը՝ 00։07։ Լուսնի ծագումը՝ 09:59։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 82.4, բարձրությունը = 21.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 24%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 397.671 կմ, երեկ՝ 393.606 ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.065 կիլոմետր։

Լուսին՝ առաջին փուլ։ Լուսին՝ օրական 19 ժամական 42 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 6 հուլիս, 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 22 հունիս, 05:08։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 660 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 11 հունիս | Վարկանիշ: 0.0/0