Գաղտնի ընկերներն ու թշնամիները
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 8251 | 12:00 | |
Չինացի աստղագետները հորոսկոպի 12 նշանները չորս խմբի են բաժանում, ամեն խմբում՝ երեք նշան: Այս խմբերն անվանում են Ազգակցական եռանկյունի: Եռանկյունիներից յուրաքանչյուրի անդամները համախոհներ են ու կարող են իրար մեջ կիսել իրենց հաջողությունը: Այդ եռանկյունիներն են. Մարտիկներ. Առնետ, Վիշապ, Կապիկ: Նրանց հատկանիշներն են փառասիրությունը, շարժունակությունը և աշխատունակությունը: Ինտելեկտուալներ. Ցուլ, Օձ, Աքաղաղ: Նրանց հատկանիշներն են կենտրոնացվածությունը, վճռականությունը և ուժը: Էնտուզիաստներ. Շուն, Վագր և Ձի: Նրանց հատկանիշներն են հավատարմությունը, ազնվությունն ու ակտիվությունը: Դիվանագետներ. Խոզ, Այծ և Կատու: Նրանց հատկանիշներն են արտիստիզմը, հուզականությունն ու զգացմունքայնությունը: Արևելյան հորոսկոպի այս 12 նշանները 6 զույգ են կազմում: Ամեն զույգում մեկը կանացի սկզբի կրողն է՝ ին, մյուսը տղամարդկային՝ յան: Համարվում է, որ զույգերից յուրաքանչյուրը մի կենդանակերպի տան մեջ է պրում: Այսպիսի մտերմությունը տիեզերական մակարդակով հզոր կապ է ստեղծում նրանց միջև: Այդ իսկ պատճառով նույն տանն ապրող երկու նշանների ամուսնական կամ գործնական կապը լավ հեռանկարներ ունի ու խոստանում է երկարատև ու արդյունավետ լինել: Հաճախ, երբ մարդիկ սիրահարվում են առաջին հայացքից, պարզվում է, որ նրանց կենդանակերպի նշանները մի տան մեջ են ապրում: Կան նաև տներ, որոնք ավելի շատ նպաստում են գործնական, քան սիրային կապերի ստեղծմանը: Ստեղծագործության ու խելքի տուն: Այս տան բնակիչներն են Առնետը (յան) ու Ցուլը (ին): Այս զույգում Առնետը սկսում է, իսկ Ցուլը` ավարտին հասցնում: Աճի ու զարգացման տուն: Տան բնակիչներն են Վագրն (յան) ու Կատուն (ին): Այստեղ Վագրը ուժ է բանեցնում, իսկ Կատուն՝ դիվանագիտություն: Կախարդության ու հոգևորի տուն: Տան բնակիչներն են Վիշապն (յան) ու Օձը (ին): Այս զույգում Վիշապը կախարդում է, իսկ Օձը գաղտնիք է ստեղծում: Կրքի ու սեքսուալության տուն: Տան բնակիչներն են Ձին (յան) ու Այծը (ին): Այստեղ Ձին տղամարդկության խորհրդանիշն է, Այծը՝ կանացիության: Կարիերայի ու կոմերցիայի տուն: Այս տան բնակիչներն են Կապիկն (յան) ու Աքաղաղը (ին): Այս զույգում Կապիկը ռազմավարություն է մշակում, իսկ Աքաղաղը կիրառում է տակտիկան: Ընտանեկան կյանքի տուն: Տան բնակիչներն են Շունն (յան) ու Խոզը (ին): Այստեղ Շունն աշխատում է, իսկ Խոզը՝ վայելում: Չինական կամ արևելյան հորոսկոպում գոյություն ունի ևս 2 խումբ, որոնցում զույգերին հատուկ հարաբերություններն են կապում: Դրանցից մեկը Գաղտնի ընկերների խումբն է: Այս զույգերն անբաժան են, նրանք պատրաստ են միասին հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու վատ ժամանակները: Գաղտնի ընկերը հատկապես օգտակար է ձեզ համար բարդ ժամանակահատվածում կամ էլ, երբ հիվանդության հետևանքով կորցնում եք էներգիան: Գաղտնի ընկերներն են. Առնետն ու Ցուլը Երկրորդ խմբի անդամները կենդանակերպի անիվում իրար դեմ դիմաց ընկած նշաններն են, որոնք համարվում են հակադրություններ (անտագոնիստներ) ու թշնամի են իրար: Այսպիսի զույգերում մարդիկ իրար հանդեպ դրսևորում են իրենց հատկանիշների ամեն բացասականը. այսպիսի հարաբերություններին վիճակված չէ ու պետք էլ չէ երկար տևել: Անտագոնիստներ են. Առնետն ու Ձին |
|