Հոկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2337 | 21:00 | |
Հոկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 20:04-ից՝ Ձկների: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:09-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 18:09-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է անկեղծ խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեր հանդեպ, ներողամտություն ու մարդասիրություն ցուցաբերել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Հնազանդության ու սիրո ժամանակ է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել, աշխատել ծառերի, հողի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Օրվա լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Լավ նշան կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ է նաև, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքն այսօր պետք է լավ բուրի ու թեթև լինի: Երազներ չտեսնելն այսօր լավ նշան կլինի: |
|