Հոկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1017 | 21:00 | |
Հոկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:36-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 21:36-ից, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է արկածախնդրությունների ու վեճերի հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել՝ ծառ տնկել, աշխատել հողամասում, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն կայծակը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի և թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի: |
|