Հոկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 975 | 21:00 | |
Հոկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 18:45-ից՝ Խեցգետնի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:47-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու, սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել, մարդկանց միավորելու, ընկերության օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ողջ ուժերն այնտեղ թողնելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 20:47-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն անել, առաջնորդվել ինտուիցիայով, չխուսափել սիրուց: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան պոկի ձեռքից ու քշի-տանի, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|