ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 6-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 06:12-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու տխրության դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 06:12-ից մինչև 14:05-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճամփան ու փորձեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտան ամեն ինչից հրաժարվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Շան հաչոցն այսօր նշան կլինի, որ ընթացիկ ամսվա մեջ սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը: Ուտելիքը պիտի թեթև լինի: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 14:05-ից ու ձգվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր էլ մի նախաձեռնեք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Մի չարաշահեք ալկոհոլը, շատ տաք ու կծու ուտեստները:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարին հաղթելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն, ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էսքտրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն փչանալու, կոտրվելու հետ կապված նշանները: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը, խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլը: Խուսափեք խոզի միս, սալ ու քաղցր ուտելուց: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0