ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 524 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 15:40-ից՝ Կշեռքի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:43-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի ժամանակ է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, պիտանի բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 04:43-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու տխրության դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը նվիրված է տանը, ընտանիքին: Սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգն ու ատամը կոտրելը, մաշկի քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Երազում մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 524 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0