ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1242 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 21:43-ից՝ Այծեղջյուրի: 

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:56-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով պատված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Մի պատմեք ձեր վատ երազները. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները, բայց հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:56-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը կամենալը, երեխաների վրա բարկանալն ու հավի ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտեստներ պատրաստել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ մի արեք: Օրը լավն է դատական բողոքարկումների ու վճիռների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու ժամանակն է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշաններ կլինեն ծիածանն ու ամառային եղանակը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1242 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6