Հոկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 604 | 21:00 | |
Հոկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:15-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը, հայելու առաջ երկար կանգնելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 03:15-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի ժամանակ է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, պիտանի բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին, հաճախ ու քիչ-քիչ կերեք: Երազները չեն մեկնվում: |
|