Հոկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 947 | 21:00 | |
Հոկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:09-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը. անվերահսկելի էներգիան իր մեջ անակնկալներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 19:09-ից, ստի, խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրավորելը, մարդկանց պիտակավորելը: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա թեթև, ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելն անցանկալի է: Օրը լավն է դատական բողոքարկումների ու որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու ժամանակն է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտելիքներին, կաթնամթերքին. հաճախ ու քիչ-քիչ կերեք: |
|