Հոկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1306 | 21:00 | |
Հոկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:43-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն: Ուտելիքի հարցում կարող եք ձեզ ոչնչից չզրկել, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:43-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով պատված է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Մի պատմեք ձեր վատ երազները. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները, բայց հիվանդներն արագ կառողջանան: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում գործեր պլանավորել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելն էլ անցանկալի է: Լավ նշաններ կլինեն քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, ընկնելը, կոտրվածքներ ստանալը, բանալիները կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, ոսկեգույնը, դեղինը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: |
|