ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 592 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 11:37-ից՝ Կույսի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:50-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ խոսակցությունների վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդու հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի անդադար աշխատելը: 

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 01:50-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը, հայելու առաջ երկար կանգնելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել, խոսելիս զգույշ լինել: Խորհուրդ չի տրվում բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, ոսկեգույնը, դեղինը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու հնարավորության դեպքում՝ լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 592 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0