Հոկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 682 | 21:00 | |
Հոկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 18:12-ից՝ Ցուլի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:56-ը, ամենամաքուր օրերից մեկն է: Չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագայի աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել, ինքնակատարելագործվել: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ, սնկեր օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 18:56-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը. անվերահսկելի էներգիան իր մեջ անակնկալներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հզոր ու լուրջ օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտեստներ պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիները կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի տակ: |
|