Հոկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1082 | 21:00 | |
Հոկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:38-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:38-ից, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Ուշադիր եղեք սննդակարգին, ձեզ ոչ մի բանում մի սահմանափակեք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Հետևեք մարսողական համակարգին: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ձեզ վրա ջուր թափելը: Վատ նշաններ կլինեն ջրի անջատվելը, ժամեր, շղթաներ, փոքրիկ իրեր կորցնելը: Վատ նշան կլինի նաև, եթե լամպն այրվի: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ: |
|