ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 668 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:45-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, կարող եք բուժմամբ զբաղվել:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:45-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, ռացիոնալ ու խելամիտ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան կահավորմամբ, շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մեծ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստելը: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ, որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ջուրը վրան թափելը: Վատ նշաններ կլինեն ժամերի, շղթայի, մանր-մունր իրերի կորուստը, եթե կրակը հանկարծակի բռնկվի կամ հանգչի, լամպը այրվի: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 668 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0