Հոկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 876 | 21:00 | |
Հոկտեմբերի 2-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:45-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին ու հատիկավորներին: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 18:45-ից, ամենամաքուր օրերից մեկն է: Չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագայի աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել, ինքնակատարելագործվել: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ, սնկեր օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կշեռքի տակ է: Սա ծիսակարգին, օրենքներին հետևելու, պարտքը կատարելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, դառը, կծու, աղի ուտեստներ կերեք, քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտակա օրերին կիրականանան: |
|